Անտոնիո Կոնտե. «Ուրախ կլինեմ, եթե «Չելսիի» խաղացողներից ոչ ոք չհեռանա»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ ուշադրություն չի դարձնում իր ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխությունների մասին լուրերին: Իտալացի մասնագետի խոսքերով՝ ինքը շատ ուրախ կլինի, եթե «կապույտների» խաղացողներից ոչ մեկը ձմռանը չհեռանա ակումբից:
«Ես տեղեկություններ չունեմ թիմից կոնկրետ ֆուտբոլիստների հնարավոր հեռացման մասին,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն:- Լուրերը միշտ էլ շատ են, որոնցից շատերը՝ բացարձակ սուտ: Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը: Եթե մնանք նույն խաղացողների հետ, ուրախ կլինեմ»: