Վիտալի Բալասանյան. Աշխարհի ամենից հանգիստ երկիրը Ղարաբաղն է
«Խոսում ենք մի բանի մասին, որ իրականությանը չի համապատասխանում»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ արձագանքելով հող զիջելու մասին խոսակցություններին:
«Ընդհանրապես մի ընդունեք ու մի լսեք նրանց, ովքեր հայտարարում են՝ ոչ մի թիզ հող չենք տալու կամ տալու ենք: Նրանք, ովքեր կարող են պաշտպանել իրենց հայրենի հողը, չեն տա, ովքեր չեն կարող պաշտպանել, այդ թիզ հողերը կխլեն: Ես համոզված եմ, որ մեզանից ոչ մեկը չի կարող խլել: Ապրիլյան օրերը մեզ բոլորիս համար մեծ դաս էր»,-ասաց Բալասանյանը:
Նրա խոսքով, ապրիլին ի հայտ եկած բացթողումները լրացված են:
«Ավելին ենք արել, վստահ եմ, որ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության դեմն առնելու»,-ասաց նա:
Բալասանյանի խոսքով, Արցախի հարցը լուծված է.
«Մենք ունենք բոլոր պետական կառույցները, ինստիտուտները: Խաղաղ, հանգիստ ապրում ենք: Աշխարհի ամենից հանգիստ երկիրը Հայաստանն է ու Ղարաբաղը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան