Գերմանիայի բնակչությունը 83 միլիոնի նշագծին է մոտեցել միգրանտների հաշվին
Գերմանիայի բնակչությունը 2012 թվականից կրկին աճում է, առաջին հերթին՝ փախստականների հաշվին։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ Destatis դաշնային վիճակագրական գերատեսչության գնահատմամբ, 2016 թվականի վերջի դրությամբ երկրում ապրում է 82,8 մլն մարդ։
«2016 թվականին ծնված երեխաների թիվը փոքր-ինչ ավելացել է, մահերի թիվը՝ նվազել։ 2016 թվականին արտասահմանից ժամանածների սալդոն, ինչպես սպասվում է, կկազմի առնվազն պլյուս 750 հազար»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դրա հետ մեկտեղ այսպես կոչված միգրացիոն սալդոն 2016 թվականին զգալիորեն բարձր կլինի ռեկորդային ցուցանիշներից և կկազմի շուրջ 1,1 միլիոն: Համանման թիվ նշվել էր միայն 1992 թվականին՝ Գերմանիայի միավորվելուց անմիջապես հետո. այն ժամանակ երկիր էր ժամանել 782 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան