Մոուրինյոն դժգոհ է Մարսիալից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է հարձակվող Անտոնի Մարսիալից։ Նրա ապագան ակումբում հարցականի տակ է։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա ֆրանսիացին ընդամենը 2 գոլ է խփել։ Սակայն ինքը՝ Մարսիալը, ամեն ինչից գոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» և չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Սևիլիան» ձմռանը ցանկացել է վարձակալել նրան, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկացել բաժանվել Մարսիալից։ Բացառված չէ, որ մրցաշրջանի ավարտից հետո իրավիճակը կփոխվի, և ֆուտբոլիստը կհեռանա «Օլդ Տրաֆֆորդից»։
2015 թ. Մարսիալը «Մոնակոյից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 60 մլն եվրոյով։