Նադալ. «Australian Open»-ի եզրափակիչ վերադառնալու մասին չէի էլ մտածում»
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է իր ելքը «Australian Open»-ի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում առավելության հասնելով բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ։
«Դժվար է նկարագրել զգացումներս։ Հոգնածություն էի զգում, սակայն Գրիգորն էլ պարզապես անհավանական խաղաց։ Դա հիանալի խաղ էր։ Երջանիկ եմ, որ այս հանդիպման մասնիկն եմ։ Հսկայական հաճույք ստացա այս խաղից։ Բացի այդ, հանդիսատեսը պարզապես ցնցող էր։ Շնորհակալություն ձեզ այս շաբաթների ընթացքում աջակցության համար։ Ես դա երբեք չեմ մոռանա»,- Նադալի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ եզրափակչում իսպանացին կհանդիպի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, ով պարտության է մատնել իր հայրենակից Սթեն Վավրինկային։
«Ֆեդերերի հետ հանդիպմա՞ն մասին։ «Australian Open»-ի եզրափակչում լինելը յուրահատուկ զգացում է երկուսիս համար։ Եզրափակչում իրար դեմ խաղալու մեր հնարավորությունները շատ չեն եղել՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ունեցել ենք վերջին տարիներին։ Սակայն մենք այն ստացանք։ Մի քանի ամիս առաջ ես ու Ռոջերը թենիսի ակադեմիա բացեցինք Մալյորկայում և խոսեցինք այն մասին, որ պետք է անպայման ցուցադրական խաղ անցկացնենք։ Այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ, պարզապես խաղացինք երեխաների հետ։ Չէինք մտածում, որ կրկին կլինենք «Australian Open»-ի եզրափակչում։ Անսահման երջանիկ ենք»։