Սեյրան Օհանյանը ոչ թե հրաժարվել է պաշտոններից, այլ խնդրել է նախագահին, որ մի փոքր հանգստանա. Արմեն Սարգսյան
«Սեյրան Օհանյանին որպես ընդդիմադիր գործիչ չեմ պատկերացնում։ Գիտեմ, որ նա, որպես գործիչ, ուզում է, որ երկրի վիճակը լավ լինի ու ամենաշատը մտահոգված է բանակի համար», -այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի, Հայաստանում խնդիրները շատ են ու մտահոգությունների տեղիք տալիս են, հետևաբար Օհանյանի մտահոգությունները արդարացի են։
«Ամեն տեղ մտահոգությունների կարիք կա, բայց նայած ով ինչ տեսանկյունից է ուզում այդ մտահոգությունների լուծումը փնտրել, գտնել», -հավելեց Սարգսյանը։
Դիտարկմանը, թե Օհանյանը նեղացած է գնացել, Սարգսյանն արձագանքեց, որ ինքն այդպես չի կարծում ու հավելեց.
«Ես ներկա եմ եղել նրա գնալու օրը, երբ ներկայացվում էր նոր նախարար Վիգեն Սարգսյանը, ինքը ներկա է եղել, ես էլ եմ ներկա եղել, նախագահը ներկայացման պահին ասաց, որ Սեյրան Օհանյանին առաջարկվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և ՀԱՊԿ-ի խորհրդի քարտուղար, Սեյրան Օհանյանը ոչ թե այդ պահին հրաժարվել է, այլ խնդրել է Հանրապետության նախագահին փոքրիկ դադար, որ հանգստանա։ Ի վերջո, մարդը իսկականից հանգստի կարիք ուներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան