Մարտի 1-ին զինված ուժերը որևէ դերակատարություն չեն ունեցել. Սեյրան Օհանյան
«Որևէ մեկը դե՞մ է, որ այսօրվա գործող իրավական համակարգը ուսումնասիրի և մինչև վերջ բացահայտնի, թե մարտի 1-ին ովքեր և ինչ դերակատարություն են ունեցել ու ինչ մեղքի չափ ունեն», -այսօր «Եռաբլուր» պանթեոնում ի պատասխան 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցածի համար իր հասցեին հնչեցված քննադատությունների, հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա ասաց, որ այդ ժամանակ ինքը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել է ՀՀ նախագահի հրամանագիրը՝ արտակարգ իրավիճակի վերաբերյալ։
«Մարտի 1-ին զինված ուժերը որևէ դերակատարություն չեն ունեցել, իսկ մարտի 2-ից նրանք անցել են ՀՀ մայրաքաղաքի կարևորագույն, գլխավոր օբյեկտների, որոնք ապահովում են մեր կենսունակությունը, պաշտպանությանը և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պահպանել հանդուրժողականություն։ Եթե ես իմ մեղքի չափն ունեմ, պատասխան եմ տալիս», -հայտարարեց Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատում եմ բացարձակապես իմ մտածելակերպով. Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելը
- Սեյրան Օհանյանը ոչ թե հրաժարվել է պաշտոններից, այլ խնդրել է նախագահին, որ մի փոքր հանգստանա. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան