Պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում Ամերիաբանկն է
Cbonds տեղեկատվական գործակալությունն օրերս հրապարակել է հարավկովկասյան հանրապետությունների` 2016թ. տեղական պարտատոմսերի շուկաներում իրականացված թողարկումների և հրապարակային տեղաբաշխումների ցանկը:
«ՀՀ բանկերից առաջատարն Ամերիաբանկն է, որը տեղաբաշխել է պարտատոմսերի 3 թողարկումներ 22 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով (հարավկովկասյան շուկայում մասնաբաժինը`7.12%):
Ընդ որում, ուշադրության է արժանի դասակարգման ոչ թե ծավալային, այլ քանակական բաղադրիչը, համաձայն որի, ՀՀ-ում պարտատոմսերի տեղաբաշխողների և թողարկումների քանակը 2016թ.-ին ավել է եղել հարևան երկրների համանման ցուցանիշներից, որն իր հերթին արտացոլում է ՀՀ պարտատոմսերի շուկայում առկա առողջ մրցունակությունը, զարգացվածությունը և ոչ բևեռացված լինելը»,-ասված է «Ամերիաբանկ» ՓԲԸ հաղորդագրության մեջ:
Ցանկն ամբողջությամբ ներկայացված է հետևյալ հղմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին