Բախշյան. «Մարտիկ» հիմնադրամը 2002 թվականից տնօրինել է ՊՆ պաշտոնյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով ձեռնամուխ է եղել «Մարտիկ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ բացահայտումներին, այսօր տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
««Մարտիկ» հիմնադրամի մութ գործունեության էջերի մասին բազմիցս է խոսվել: Ինչպես ենթադրվում էր՝ այդ ամենը չէր կարող իրականացվել առանց բարձր ու հանցավոր հովանավորության: Պարզվում է` «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինվել է Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանի կողմից: Ավելին` վերջինս այն տնօրինել է ոչ կամավորության սկզբունքով` աշխատանքի դիմաց ստանալով համապատասխան աշխատավարձ:
Էլ ավելի տարօրինակ է, որ այս ամենը դեռ չի կանխվել, մինչդեռ վստահ եմ` ՊՆ-ում տեղյակ են, որ համաձայն ՊՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագրի՝ վերջինս քաղացիական ծառայող է, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:
Ակամա հարց է առաջանում. ՊՆ-ում տեղյակ չե՞ն ՀՀ օրենսդրության պահանջներին, թե՞ օրենքը չի տարածվում «Մարտիկ» հիմնադրամի տնօրենի և ՊՆ իրավաբանական վարչության պետի՝ Սեդրակ Գերասիմի Սեդրակյանի վրա:
Հուսամ՝ այս հաղորդագրությունն անպատասխան չի մնա (ինչպես իրեն ուղղված իմ նամակը մնաց անպատասխան), հակառակ պարագայում հետևությունները կլինեն խիստ անձնավորված»:
Հարակից հրապարակումներ`
- «Մարտիկ» հիմնադրամի մասին, խնդրում եմ, մեզ հարցեր մի տվեք. Արծրուն Հովհաննիսյան
- «Մենք բավարար հրապարակային չենք գործել». Արթուր Աղաբեկյանը՝ «Մարտիկ» հիմնադրամի մասին
- Անահիտ Բախշյանի նամակը՝ «Մարտիկ»-ի գործադիր տնօրենին
- «Ո՞ր բանկում է դրված «Մարտիկ» հիմնադրամի գումարը: Կա՞, թե՞ չկա, ասեք՝ հասկանանք». Անահիտ Բախշյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան