Բլեզ Մաթյուիդի. «Մոնակոյի» հետ խաղը մարտական էր»
ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին «Մոնակոյի» հետ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի խաղից հետո, որում արձանագրվել է 1։1 հաշիվ, շեշտել է, որ հավասար խաղ է ստացվել։ Ֆուտբոլիստն ափսոսանք է հայտնել վերջին վայրկյաններին բաց թողած գոլի համար։
«Մարտական խաղ ստացվեց,- Մաթյուիդիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ասպարեզում հիանալի թիմեր էին, որոնք պաշտպանում էին բարձր տեմպը։ Կարողացանք գոլ խփել, բայց, ցավոք, չհաղթեցինք։ Սակայն ափսոսալու ոչինչ չունենք։ Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ բավարար ժամանակ կա։ Բաց թողեցինք հաղթանակը, սակայն չպարտվեցինք»։