Ալեն Դելոնը հրաժարվել է է ղեկավարել «Սեզար»-ը ՝ ի նշան համերաշխության Պոլանսկու հետ
Հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ հրաժարվում է ղեկավարել «Սեզար» մրցանակաբաշխությունը՝ ի նշան համերաշխության ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ, ով հրաժարվել է այդ պաշտոնից ֆեմինիստիների բողոքի ակցիաների պատճառով: vesti.ru -ն, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ Դելոնը համարում է, որ իր հայրենակիցը վաղուց արդարացվել է:
Դերասանի խոսքով, անհրաժեշտ է հնարավորինս արագ «հանգիստ թողնել» Պոլանսկուն: Դելոնը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է ռեժիսորը մինչև հիմա ենթարկվում հարձակումների:
«Մենք պետք է նրան ամեն անգամ հիշեցնե՞նք 1970-ական թվականները, երբ նա անցնի փողոցը»,- հայտարարել է Դելոնը:
83-ամյա Պոլանսկին ԱՄՆ-ում մեղադրվում է 1977 թվականին անչափահաս Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեջ: Վաշինգտոնը ձգտում է ռեժիսորի արտահանձնման: 1978 թվականին նա դատարանում ընդունել էր բռանաբարության մեղադրանքը, դրանից հետո գաղտնի լքել էր ԱՄՆ-ը: Ամերիկյան օրենքով նրան սպառնում է 50 տարվա ազատազրկում: Լեհաստանի գերագույն դատարանը դեկտեմբերին վճռել էր, որ Պոլանսկին չի կարող արտահանձնվել ԱՄՆ: Նշվում է, որ կողմերը դեռևս 1990-ականների այս գործով եկել են համաձայնության. տուժողը հրաժարվել է մեղադրանքից՝ ստանալով վնասի փոխհատուցում:
Նշենք, որ Ֆրանսիայի ընտանիքի, երեխաների ու կանանց հարցերի նախարար Լորանս Ռոսինյոլը հայտարարել էր, որ շոկի մեջ էր՝ իմանալով, որ ռեժիսոր Ռոման Պոլանսկուն նշանակել են «Սեզար» կինոմրցանակաբաշխության ժյուրիի նախագահ: Պոլանսկուն ժյուրիի նախագահ նշանակելու վերաբերյալ վրդովմունք էին արտահայտել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր խմբեր: Ակտիվիստները կոչ էին արել բոյկոտել կինոմրցանակների հանձնման արարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկուն ժյուրիի նախագահ նշանակելը բողոքի ալիք է բարձրացրել
- Ռոման Պոլանսկին գլխավորելու է «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողությունը