Թոմաս Տուխել. «Կպայքարենք 3-րդ տեղի համար»
Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Մայնցի» հետ Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղում արձանագրած 1։1 հաշվով ոչ-ոքիից հետո խոսել է թիմի խաղի մասին։ Նրա խոսքերով՝ «Բորուսիան» մտադիր է պայքարել 3-րդ տեղի համար։
«Հարձակման գծում բավարար չափով ակտիվ չէինք,- Տուխելի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Դա գլխավորն է, ինչն ինձ դուր չեկավ։ Նաև անհրաժեշտ էր գնդակը հնարավորինս պահել գետնի վրա, այլ ոչ թե խաղալ վերևից։ Դեռ առաջնության առաջին կեսում շատ միավորներ ենք կորցրել։ Ուզում ենք վերադարձնել դրանք ու պայքարել 3-րդ տեղի համար»։