Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն չեղարկել Թրամփի այցը
Մեծ Բրիտանիայի կառավարությունում չեն ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը չեղարկելու կոչերը։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ նման կոչերի պատճառ էր հանդիսացել ամերիկացի առաջնորդի կողմից ներգաղթային քաղաքականության վերաբերյալ ստորագրած հրամանագրերը։
Թրամփը Միացյալ Թագավորություն այցելության պաշտոնական հրավերը ստացել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից։ Սակայն շուրջ մեկ միլիոն բրիտանացի ստորագրել էր Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցը թույլ չտալու պահանջով միջնորդագիրը, որը տեղադրվել էր շաբաթ օրը՝ Բրիտանիայի խորհրդարանի կայքում։
Կառավարության աղբյուրը BBC-ին հայտնել է, որ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցը թույլ չտալու որոշումը կլիներ «պոպուլիստական ժեստ» և նշել, որ ամերիկյան կողմն արդեն ընդունել է Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը, իսկ վերջինս հետ կանչելն ամեն ինչ կփչացներ։