Ունայ Էմերի. «Ոչ-ոքին արդարացի արդյունք է»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Մոնակոյի» հետ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպումից հետո, որը նրա թիմն ավարտել է 1։1 հաշվով, շեշտել է, որ վերջնարդյունքն արդարացի է համարում։ Նրա թիմը գոլը բաց է թողել փոխհատուցված ժամանակում։
«Սա ծանր խաղ էր՝ ընդդեմ ուժեղ մրցակցի,- Էմերիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ընդհանուր առմամբ՝ արդյունքն արդարացի է։ Համառ խաղ էր, սակայն մեզ հաջողվեց բացել հաշիվը։ Մեր թիմը մոտ էր հաղթանակին։ Այսօր չհաջողվեց առավելագույն արդյունքի հասնել, սակայն առաջատարներից ընդամենը 3 միավորով ենք հետ մնում»։