Սահմանամերձ Վազաշեն և Այգեպար համայնքներում մոտ 390 ընտանիքի տրամադրվել է LED լամպեր
Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն և Այգեպար համայնքներում Հայոց բանակի կազմավորման օրը նշանավորվել է ևս մեկ կարևոր իրադարձությամբ: «Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր բարեգործական առաքելության հերթական թիրախ էր ընտրել հենց նշված համայնքները: Նախաձեռնության ներկայացուցիչները` մոտ 40 կամավոր-աջակիցների հետ միասին, հունվարի 28-ին այցելեցին սահմանամերձ այս համայնքներ` էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերի հերթական խմբաքանակը տրամադրելու ընդհանուր թվով մոտ 390 ընտանիքի:
Նախաձեռնությունից հայտնում են, որ Տավուշ այցելած խմբին էին միացել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի գերմանացի փորձագետը, ով նախագծին ծանոթացել էր Երևանում վերջին օրերին անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակում և մեծ ոգևորությամբ պատրաստակամություն հայտնել միանալ խմբին:
Ըստ աղբյուրի, մինչ այժմ «Լուսավոր սահման» նախաձեռնության շրջանակում էներգախնայող լամպերով ապահովվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Դովեղ, Ոսկեպար, Բերքաբեր համայնքների ընդհանուր թվով 784 ընտանիք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին