Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի պաշտպանները դիմում են ՄԻԵԴ
Տուլայում 2016-ին վթարի ենթարկված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը մեղավոր չէ, և ավտոբուսը տեխնիկական խնդիրներ է ունեցել։ Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում ցում ասել է Հարությունյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Ռուբեն Մարգարյանը։
Նա ասել է, որ Հարությունյանի իրավունքների պաշտպանության հարցում սպասելիքներ են ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեծ դեր կխաղար, գոնե հյուպատոսի մակարդակով, որը «պարտավոր է ՀՀ քաղաքացիների իրավունքների մասին տեղեկանար, պաշտպաներ»։
«Նման աղմկալից դեպքերում պետք է դեսպանությունը դեր ունենար։ Մենք ունենք հստակ ապացույցներ, որ այդ վթարի մեջ Գառնիկի մեղքը չկար, ավտոբուսը ունեցել է արտադրական խոտան», -հավելել է Հարությունյանի փաստաբանը։
Հիշեցնենք՝ 2015 թ. նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել են ՀՀ քաղաքացիներ։ Ռուսական դատարանի վճռով, Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4.7 տարվա ազատազրկման։
Փաստաբանի խոսքով, երկու կողմերն էլ հայեր են, ավելին, տուժածները պնդում են, որ Գառնիկ Հարությունյանը մեղավոր չէ։
«Դատավճիռը այդքան մեծ չէ, բայց սկզբունքային հարց է. պետք է հայը սովորի պաշտպանվել քաղաքակիրթ ձևով», -ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները Գառնիկ Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարց չեն բարձրացրել։
Նա տեղեկացրեց, որ Գառնիկ Հարությունյանի գործով իրենք դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ պաշտպանական կողմը գտնում է, որ Հարությունյանի բոլոր իրավունքները ոտնահարվել են։ «Նրան նույնիսկ դատարանում չեն կարողացել որակյալ թարգմանությամբ ապահովել», -ասել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Տուլայում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վարորդը դատապարտվել է 4,6 տարվա ազատազրկման
- Տուլայում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի պատճառը եղել է գործարանային խոտանը. վարորդի փաստաբան
- Մեկնարկում է Տուլայում ավտոբուսի վթարի գործով դատավարությունը
- Տուլայի վթարից տուժած երեք քաղաքացի ևս տեղափոխվել է Հայաստան
- Տուլայի ավտովթարից տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան