Պարտությունը խանգարեց Լևոն Արոնյանին
Նիդերլանդներում ավարտվել է «Տատա Սթիլ» շախմատի մրցաշարը: Վերջին տուրում առաջատար Ուեսլի Սոն սև խաղաքարերով առավելության է հասել Յան Նեպոմնյաշչու նկատմամբ և, վաստակելով 9 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մագնուս Կարլսենը առաջատարից հետ է մնացել մեկ միավորով: Լևոն Արոնյանը մրցաշարի վերջին տուրում ցավալի պարտություն է կրել Դմիտրի Անդրեյկինից: Արդյունքում` Արոնյանը վաստակել է 7.5 միավոր և Բաշկարան Ադհիբանի ու Վեյ Յիի հետ կիսել 3-5-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արոնյանը հայտնվել է 4-րդ հորիզոնականում, Ադհիբանը գրավել է 3-րդ հորիզոնականը, իսկ Վեյ Յին եզրափակել է լավագույն հնգյակը: