Ավելի քան 4 տասնյակ ընկերություն պատրաստ են մասնակցել արևային կայանի կառուցման մրցույթին
Հունվարի 25-27-ին Երևանում անցկացված «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակներում կազմակերպված ներդրումային համաժողովը ցույց է տվել, որ արտաքին ներդրողները լուրջ հետաքրքրություններ ունեն Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ,-այս մասին հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքով, համաժողովին մասնակից գրեթե բոլոր միջազգային ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Գեղարքունիքի վարչական տարածքում նախատեսվող արևային կայանի կառուցման նպատակով հայտարարվող մրցույթին։
Աղբյուրը հիշեցնում է, որ համաժողովում ներկայացվել է «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման ծրագիրը, որի նախատեսված հզորությունը 50 մեգավատ է։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը առաջարկվող սակագինն է։
«Էներգետիկայի շաբաթ 2017» նախաձեռնության շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցել է ավելի քան 4 տասնյակ ընկերություն։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասնել է շուրջ 400-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան