Վրաստանի էներգետիկայի նախարարությունը չի պատրաստվում հրապարակել «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը
Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ վրացական կողմը չի կարող ինքնուրույն հրապարակել Վրաստանի տարածքով Հայաստան գազ մատակարարելու պայմանների մասին «Գազպրոմ» ընկերության հետ կնքված համաձայնագրի դրույթների վերաբերյալ մանրամասներ:
Վրացական լրատվամիջոցի համաձայն, հրապարակման մասին որոշումը պետք է լինի երկկողմ համաձայնությամբ:
«Վրացական կողմը չի կարող որոշել, թե որ մանրամասները պետք է հրապարակվեն: Դրա համար պետք է լինի երկկողմ պայմանավորվածություն: Ինչպես ես արդեն ասել եմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նախարարն ու ևս մեկ անգամ ընդգծել, որ նման համաձայնագրերը զարգացած երկրներում հանդիսանում են առևտրային գաղտնիք:
Հարակից հրապարակումներ`
- Փալաձե. Նման բաներ խոսում են նրանք, ովքեր ցանկանում են սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում
- Վրացի փորձագետները քննարկում են՝ ինչու է Վրաստանը համաձայնվել «Գազպրոմ»-ի պայմաններին
- Վրացագետ. Վրաստանի և «Գազպրոմ»-ի միջև կնքված փաստաթուղթը շահավետ է բոլոր կողմերի համար
- Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստանին գազի մատակարարման պայմանների վերաբերյալ փաստաթուղթը
- Վրաստանի նախագահին դուր չի գալիս Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքած փաստաթուղթը
- Վրացի նախարար. Վրաստանը պարտավորված չէ Ռուսաստանից գազ գնել
- Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ