Իրանցի ռեժիսոր Ֆարհադին չի մասնակցի «Օսկար» մրցանակաբաշխությանը
Ամերիկյան կինոակադեմիան անհանգստացած է այն հանգամանքից, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանագիրը՝ մահմեդական երկրներից քաղաքացիների մուտքի արգելքի մասին, կարող է խանգարել իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիին ժամանել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը: Այն կայանալու է Հոլիվուդում փետրվարի 26-ին: Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը ներկայացված է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, իր հայտարարության մեջ կինոակադեմիան հաղորդում է, որ չափազանց մտահոգիչ է, որ Ֆարհադիին ու իր թիմին կարող են չթողնել ԱՄՆ կրոնի ու ծագման երկրի պատճառով:
Ռիա նովոստին , հղում անելով New York Times-ին, գրում է, որ ռեժիսորը հայտարարել է, որ չի գնա ԱՄՆ՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:
Նա նշել է, որ չի գնա ԱՄՆ նույնիսկ այն դեպքում, եթե նրա համար բացառություն անեն:
Ֆիլմի գլխավոր դերակատարուհի, իրանցի դերասանուհի Թարանե Ալիդուստին հրաժարվել էր մեկնել «Օսկար» մրցանակաբաշխությանը որպես բողոք Թրամփի հրամանագրերի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Ի նշան Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի, իրանցի դերասանուհին չի մասնակցի Օսկարի մրցանակաբաշխությանը
- «Օսկար»-ի հավակնորդներն են