«Ձյան վոլեյբոլ-2017»-ի հաղթողները
Երևանում կայացել է «Ձյան վոլեյբոլ 2017» Հայաստանի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին տղամարդկանց 8 և կանանց 7 թիմեր: Կանանց պայքարում առաջնության հաղթող է ճանաչվել Սիսիանը ներկայացնողՄարի Հովհաննիսյան և Նարե Հովհաննիսյան զույգը, 2-րդ տեղը գրավել է «Նժդեհ-1» թիմը`Մարի Բաղդասարյան և Անի Ստեփանյան, իսկ լացագույն եռյակը եզրափակել է «Նժդեհ-2» զույգը`Անի Հովսեփյան և Ժենյա Հովհաննիսյան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի վոեյբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Հայաստանի երիտասարդական հավաքականը ներկայացնող Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի զույգը, երկրորդ տեղին արժանացել է ՀՀ պատանեկան հավաքականը ներկայացնող Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻՄԱ-ն ներկայացնող Ռազմիկ Ալեքսանյան և Գարիկ Միսկարյան զույգը:
Մրցանակային տեղեր գրաված զույգերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ առաջնության մրցանակային տեղեր գրաված թիմերն արժանացել եբ հատուկ սահմանված նվերների: