Հրշեջներին հաջողվել է ժամանակին մարել «Օլդ Տրաֆորդում» բռնկված հրդեհը
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտում` «Օլդ Տրաֆորդում», այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել: Այն սկսվել է Հարավային տրիբունայում, որտեղ տեղակայված են վերելակների շարժիչները: Կրակն արագ հաջողվել է մարել, սակայն հրշեջները դեռ շարունակում են աշխատել: Այս մասին տեղեկացնում է manutd.ru-ն:
«Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարության մեջ ասվում է, որ հրդեհն առաջացել է էլեկտրական սարքավորումների հետ ունեցած խնդիրների պատճառով` Բոբի Չարլտոնի տրիբունայում: Հրշեջներն աշխատել են արագ և էֆեկտիվ` հանգցնելով կրակը: Մարզադաշտին հասցվել է նվազագույն վնաս, աշխատակիցներից երևէ մեկը չի տուժել: