Հայաստանի հավաքականին չբավականացրեց մեկ հաղթանակը
Լատվիայի Ելգավա քաղաքում Հայաստանի ֆուտզալի հավաքականի համար ավարտվել է Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլը: C խմբի երրորդ տուրի խաղում Հայաստանի ընտրանին պարտություն է կրել Լատվիայի հավաքականից:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, առաջին խաղակեսն ավարտվել է լատվիացիների հաղթանակով` 1:0 հաշվով: Գոլի հեղինակ է դարձել Արթուր Երոֆեևը: Երկրորդ խաղակեսում նույն Երոֆեևը ևս մեկ անգամ գրավել է մեր հավաքականի դարպասը՝ այս անգամ տուգանային հարվածով: Խաղավարտից 1,5 րոպե առաջ Գարեգին Մաշումյանը կրճատել է հաշվի տարբերությունը՝ 1:2:
Մեր հավաքականը դաշտ է դուրս բերել 5-րդ խաղացող, սակայն լատվիացիներն օգտվել են մեր թիմի սխալից, և Անդրեյ Ալեքսեևը ևս մեկ անգամ գրավել է Հայաստանի հավաքականի դատարկ դարպասը: Հանդիպման վերջին րոպեներին, փորձելով կասեցնել մրցակցի գրոհը, Սարո Մարդանյանը գրավել է սեփական դարպասը:
Լատվիայի հավաքականը հաղթել է 4:1 հաշվով և խմբում գրավել առաջին տեղը՝ դուրս գալով հաջորդ փուլ: Մեր հավաքականը, չնայած տարած 2 հաղթանակներին, բավարարվել է երկրորդ տեղով և դուրս մնացել հետագա պայքարից: