Վիգեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն,-հաղորդում է ԻԻՀ ՊՆ պաշտոնական կայքը:
Իրանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և քարոզչության վարչության հաղորդմամբ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Թեհրանում հանդիպում կունենա ինչպես իր պաշտոնակցի, այնպես էլ Իրանի քաղաքական և անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան