«Պատմամշակութային հուշարձանների պահպանման» ՊՈԱԿ-ի տնօրենն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
«Պարոն Պողոսյանն արցախյան պատերազմի մասնակից է, այդ ժամանակ կորցրել է առողջությունը, շաքարի խնդիր ունի, որոշեց զբաղվել առողջության վերականգնման հարցերով: Այդ իսկ պատճառով իր դիմումի համաձայն դուրս է եկել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձրարությամբ ՊՈԱԿ-ում անցացվել էր աուդիտ, հայտնաբերվել էին ֆինանսական չարաշահումներ, բավականին բացթողումներ: Դեռևս 2016 թ. դեկտեմբերի 13-ին նախարարը հայտարարել էր, որ աուդիտի արդյունքների հիման վրա արդեն որոշում է կայացվել ազատել ՊՈԱԿ-ի տնօրենին. «Նա այս պահին վատառողջ է, չեմ ստորագրել ազատման հրամանը, սպասում եմ առողջացմանը: Մարդը պետք է ազատվի, պատասխան տա, վերականգնվեն այդ միջոցները: Իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցով»:
Աուդիտի արդյունքների հետ կապված Ա. Փիլիպոսյանն ասաց, որ եթե հիմնարկն աշխատում է, աշխատանքի ընթացքում լինում են և թերություններ, և նվաճումներ:
«Կոնկրետ աուդիտի փաստերից տեղյակ չեմ»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան