
Ոչ Աբրահամյանը, ոչ Սեդրակյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ չեն ներկայացրել
Այս պահի դրությամբ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում մենք չենք ստացել։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը։
«Ոչ Աբրահամյանից, ոչ Սեդրակյանից և ոչ մեկից կուսակցությունը դիմում չի ստացել դուրս գալու մասին»,-ասաց Թադևոսյանը։
Նշենք, որ ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր կուսակցությունից դուրս գալու մասին։ Իսկ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր)՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին տեղեկությունները հրապարակվել էին տարբեր ԶԼՄ-ներում, և նա պաշտոնական հայտարարություն չէր արել։