Վաղինակ Շուշանյանը կառաջադրվի խորհրդարանական ընտրություններում
Վաղինակ Շուշանյանը, որը «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարջման առաջին դեմքերից մեկն էր, որոշել է մասնակցել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
«Երկար քննարկումներից ու վերլուծություններից հետո, ընդհանուր հայտարարի գալով, որոշեցի ընդունել Ազատ Դեմոկրատներ կուսակցության առաջարկը` առաջադրել պատգամավորական թեկնածությունս թիվ 9 ընտրատարածքում», -գրել է Շուշանյանը իր ֆեյսբուքյան էջում։
Թիվ 9 ընտրատարածքը Լոռու մարզն է, որտեղից էլ ծնունդով Շուշանյանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին