Իգուաին. «Յուվենթուսն» ապացուցեց, որ կարող է արդյունավետ գործել 4-2-3-1 սխեմայով»
«Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը «Սասուոլոյի» նկատմամբ «A» սերիայի արտագնա խաղում 2։0 հաշվով տոնած հաղթանակից հետո պաշտպանել է 4-2-3-1 սխեման, որի դեպքում Ալլեգրին միաժամանակ խաղադաշտ է մտցնում Մարիո Մանջուկիչին, Գոնսալո Իգուաինին, Պաուլո Դիբալային ու Խուան Կուադրադոյին։
«Մարզչին արիությունը բավարարեց՝ փոխելու սխեման ու անցնելու 4-2-3-1 տարբերակին, և դա հարգանքի է արժանի։ Ապացուցեցինք, որ կարող ենք արդյունավետ գործել նման մոդելի դեպքում։ Հույս ունենք առաջընթաց արձանագրել այս սխեմայով խաղի առումով, առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Եթե շարունակենք այսպես խաղալ, «Յուվենթուսի» յուրաքանչյուր մրցակցի համար դժվար կլինի»,- Իգուաինի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։