Մասիմիլիանո Ալլեգրի. «Այն, որ Դիբալան չսեղմեց իմ ձեռքը, նորմալ է»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին մեկնաբանել է «Սասուոլոյի» հետ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում արձանագրված միջադեպը՝ թուրինցիների հարձակվող Պաուլո Դիբալայի մասնակցությամբ, ով 77-րդ րոպեին փոխարինվելուց հետո ցուցադրաբար հրաժարվել է սեղմել մարզչի ձեռքը։
«Դիբալան տխրել էր, բայց դա խաղի մի մասն է։ Նա լավ խաղաց, սակայն Մանջուկիչն ու Կուադրադոն, ովքեր խաղում էին նրա կողքին, առավել շարժուն էին, ուստի ես որոշեցի խաղային ժամանակ հատկացնել Մարկո Պյացեին։ Այդ դրվագը չի անդրադառնա մեր փոխհարաբերությունների վրա։ Կարող եմ հասկանալ նրան, որովհետև նորմալ է, երբ փոխարինված ֆուտբոլիստը համաձայն չէ մարզչի որոշման հետ։ Ամեն դեպքում՝ փոխարինումը կատարվեց»,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։