Պայեն արդեն մեկնել է Մարսել
«Վեստ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն արդեն մեկնել է Մարսել՝ համանուն ակումբի հետ պայմանագիր ստորագրելու համար։ Ավելի վաղ նա հրաժարվել էր հանդես գալ «Վեստ Հեմի» կազմում՝ պահանջելով իրեն բաց թողնել մեկ այլ ակումբ։
Isport.ua-ի տեղեկություններով՝ Պայեն արդեն մեկնել է Մարսել։ Մոտ ժամանակներս Եվրոպայի 2016 թ. չեմպիոնը բժշկական հետազոտության կենթարկվի, որից հետո լիարժեք պայմանագիր կստորագրի։
Հաղորդվում է, որ «Մարսելը» լոնդոնյան ակումբին Պայեի տրանսֆերի համար 30 մլն եվրո կվճարի։
Հիշեցնենք, որ 29-ամյա Պայեն 2015 թ. ամռանը հենց «Մարսելից» է տեղափոխվել «Վեստ Հեմ»։