Հարավային Կորեայի խորհրդարանը թույլ է տվել Պան Կի Մունին առաջադրվել նախագահի պաշտոնում
Հարավային Կորեայի խորհրդարանը եկել է այն եզրակացության, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կարող է զբաղեցնել պետական բարձր պաշտոն, չնայած նրան, որ համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բանաձևերից մեկով խորհուրդ է տրվում չանել դա:
Ռիա նովոստին հայտնում է, որ խորհրդարանի քննչական ծառայությունը ուսումնասիրել է 1946 թ. ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը, որը որպես փաստարկ օգտագործել են նրանք, ովքեր դեմ են Ման Կի Մունի՝ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում հնարավոր առաջադրվելուն:
Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ բանաձևը միայն խորհուրդ է տալիս ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարներին թոշակի անցնելուց հետո չզբաղեցնել պետական բարձր պաշտոններ, բայց չի արգելում դա անել: Նաև փորձագետները պնդել են, որ դեռևս չի եղել դեպք, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարները կազմակերպությունից հեռանալուց հետո զբաղեցնեն պետական պաշտոններ:
Ման Կի Մունն այս ամիս Նյու Յորքից վերադարձել է Հարավային Կորեա՝ 10 տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո: Քանի որ 2016 թ. դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը իմպիչմենթ է հայտնել երկրի նախագահին կոռուպցիոն սկանդալի պատճառով, սկսեցին Ման Կի Մունին հայտարարել որպես երկրի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախկին նախագահի մերկ նկարը զայրացրել է նրա կողմնակիցներին
- ԱՄՆ-ն Հարավային Կորեայից պահանջում է ձերբակալել Պան Գի Մունի եղբորը
- Կոռուպցիոն սկանդալի պատճառով ձերբակալվել է Հարավային Կորեայի մշակույթի նախարարը
- Հարավային Կորեայի ընդդիմությունը քննադատել է դատարանին Samsung-ի ղեկավարին չձերբակալելու համար
- Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանում մեկնարկել է նախագահի իմպիչմենտի հարցով դատական լսումը
- Պան Կի Մունն ակնարկել է, որ դեմ չէ զբաղեցնել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում