«Գանձասար-Կապանն» արտասահմանցի և տեղացի նորեկ ունի
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը, որը նախապատրաստվում է մրցաշրջանի գարնանային հատվածին, երկու համալրում ունի: Թիմի շարքերն է տեղափոխվել մակեդոնացի 20-ամյա դարպասապահ Ֆիլիպ Իլիկը, ում հետ կնքվել է 1,5 տարվա պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը:
20-ամյա դարպասապահը Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի թեկնածու է։ Իլիկը Սյունիքը ներկայացնող թիմ է տեղափոխվել Սկոպյեի «Մետալուրգից», որի կազմում նախորդ մրցաշրջանում 16 հանդիպում է անցկացրել:
«Գանձասար-Կապանի» շարքերն է համալրել նաև 26-ամյա կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանը։ «Միկայի», «Ալաշկերտի» և «Արարատի» նախկին ֆուտբոլիստը կապանյան թիմի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել։
Հավելենք, որ ընթացիկ առաջնությունում Ղազարյանն «Արարատի» կազմում 10 հանդիպում է անցկացրել։ Նա Հայաստանի չեմպիոն է (2015/16 թթ.), գավաթակիր (2011 թ.) և սուպերգավաթակիր (2012/2013 թթ.):