Արևմտյան Հայաստանի հավաքականը չի մասնակցի չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը
2017 թ. Հյուսիսային Կիպրոսում կանցկացվի չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որը կազմակերպում է ConIFA-ն: Ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի հավաքականը չի մասնակցի մրցաշարին, քանզի Հյուսիսային Կիպրոսի թուրքական կողմն անվտանգության երաշխիքներ չի տվել: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
Մրցաշարին կմասնակցեն 8 հավաքականներ: ConIFA-ն ստեղծվել է 2013 թ.: Այն միավորում է 25 հավաքականների, որոնք չեն անդամակցում ՖԻՖԱ-ին: Նախորդ տարի Աբխազիայում կայացած չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Արևմտյան Հայաստանի հավաքականը դուրս էր մնացել քառորդ եզրափակչից: