Սեյրան Օհանյան-Արթուր Բաղդասարյան հանդիպում, չեմ բացառում, որ եղել է. Բիշարյան
«Ամեն քննարկում և հանդիպում չէ, որ հրապարակային քննարկման ենթակա է, և ես գտնում եմ, որ այդ հարցին կոմպետենտ չեմ այս պահին պատասխանելու», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» (Օրինաց երկիր) կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Սեյրան Օհանյանը և Արթուր Բաղդասարյանը հանդիպել են, քննարկել համագործակցության հարցեր։
Բիշարյանի կարծիքով, պետք չէ ամեն հանդիպման մասին հրապարակել ու տեղեկացնել հանրությանը։
«Բազմաթիվ հանդիպումներ եղել են ու լինում են։ Չեմ բացառում նման հանդիպումը, չեմ հերքում։ Բայց նաև պարտադիր չէ, որ այդ մասին մամուլը հրապարակի, հանրայնացնի», -նշեց Բիշարյանը։
Ինչ վերաբերում է կուսակցության ցուցակին, Բիշարյանն ասաց, որ իրենք շարժվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով և առաջիկայում ցուցակը պատրաստ կլինի։
Նշենք, որ, ըստ սահմանված ժամանակացույցի, դաշինքների, կուսակցությունների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 6-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին