Դիբալան որոշել է հեռանալ «Յուվենթուսից»
«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ով «Սասուոլոյի» հետ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղի ժամանակ չի սեղմել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիի ձեռքը, որոշել է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Արգենտինացին դժգոհ է թիմում իր կարգավիճակից ու ցանկանում է դառնալ Իսպանիայի լավագույն ակումբներից մեկի ֆուտբոլիստը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ նրա նկատմամբ առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալն» ու «Բարսելոնը»։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դիբալայի համար պայքարում ֆավորիտը մադրիդյան ակումբն է, չնայած անցյալում Դիբալան նշել է, որ կցանկանար երբևէ խաղալ իր կուռքի՝ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ միասին։