«Լեստերի» հարձակվողը հրաժարվել է այդ թիմում խաղալուց
«Լեստերի» հարձակվող Լեոնարդո Ուլյոան հայտարարել է, որ այդ թիմի կազմում այլևս ոչ մի հանդիպում չի անցկացնի։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, նա իր թվիթթերյան էջում գրել է, որ այլևս երբեք հանդես չի գա «Լեստերում»։ Արգենտինացի հարձակվողը նշել է, որ նվիրված է եղել Ռանյերիին, ով հավանություն չի տվել «Սանդերլենդի» տրանսֆերային առաջարկին։
«Լեստերի» ֆանատների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ՝ դավաճանություն եմ զգում Ռանյերիի ու ակումբի կողմից։ Այլևս երբեք չեմ խաղա նրանց համար»,- գրել է Ուլյոան։
«Մարզիչն ասել էր, որ եթե 5-6 մլն եվրոյի առաջարկ ստանա, բաց կթողնի ինձ։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք ինձ մեկ այլ թիմում ֆուտբոլ խաղալու հնարավորություն չեն տալիս։ Եթե մնամ ակումբում, դա լրջորեն կանդրադառնա իմ կարիերայի ու ապագայի վրա։ Նրանք գիտեն, որ չեն կարող հույսեր կապել ինձ հետ։ Բոլորի համար լավագույն ելքն իմ տրանսֆերն այլ ակումբի վաճառելն է»,- շեշտել է ֆուտբոլիստը, ով «Լեստերի» կազմում անցկացրել է 89 խաղ և խփել 20 գոլ։