Կարվախալը փետրվարի 7-ին կվերադառնա «Ռեալի» ընդհանուր խումբ
«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը հաղորդել է, որ փետրվարի սկզբին կապաքինվի վնասվածքից։ Հունվարի 18-ին նա ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել։ Ենթադրվում էր, որ ֆուտբոլիստը մոտ մեկ ամիս չի կարողանա օգնել իր թիմին և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 15-ին։
«Հետևողականորեն աշխատում եմ վերականգնման ուղղությամբ,- Կարվախալի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եթե ամեն ինչ ըստ պլանի ընթանա, փետրվարի 7-ին կվերադառնամ ընդհանուր խումբ»։