Շոտլանդացի դարպասապահը կարիքները հոգացել է դարպասի հետևում ու հեռացվել
Միջադեպ է գրանցվել Արևմտյան Շոտլանդիայի Սուպերլիգայի առաջին դիվիզիոնի խաղերից մեկի ժամանակ։ 72-րդ րոպեին մրցավարը «Շեթլսթոունի» դարպասապահ Գարի Ուայթին թույլատրել է զուգարան գնալ, սակայն զգուշացրել է, որ խաղը չի դադարեցվի։
Դարպասապահն ավելի լավ բան չի մտածել, քան դարպասի հետևում կարիքները հոգալը։ Մրցավարները նրա պահվածքը չեն հանդուրժել։
«Մրցավարը փորձել է այդ դեպքը դիտարկել անթույլատրելի պահվածքի հոդվածով, սակայն կանոններում նման բան չկա։ Գարին ցնցված է»,- «Շեթլսթոունի» գլխավոր մարզիչ Ջոն Ֆալլոն կրտսերի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։