«Ռեալը» Բենզեմայի տրանսֆերն առաջարկել է անգլիական ակումբներին
«Ռեալի» ղեկավարությունը որոշել է բաժանվել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայից։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, մադրիդյան ակումբը դիմել է «Չելսիին» ու «Արսենալին»՝ նրանց առաջարկելով Բենզեմայի տրանսֆերը։ Բացառված չէ, որ ֆուտբոլիստը կվերադառնա Ֆրանսիա, որտեղ նրա ծառայություններով ՊՍԺ-ն է հետաքրքրվում։
Բենզեմայի հեռացումը ենթադրում է, որ թիմը կհրավիրի մեկ այլ հարձակվողի։ Առաջին հերթին՝ խոսքը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի մասին է, որն անձամբ շահագրգռված է «Արքայական թիմ» տեղափոխության գործում։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման քննադատվել է վատ մարզավիճակի ու ցածր արդյունավետության պատճառով։ Անցկացրած 27 խաղում նա խփել է 8 գոլ։