Վիտալի Մուտկո. «Ուզում ենք «Լուժնիկին» հանձնել հունիսին, սակայն դա կախված է Մոսկվայի կառավարությունից»
Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի ղեկավար Վիտալի Մուտկոն խոսել է այն մասին, թե «Լուժնիկի» մարզադաշտը որքանով է պատրաստ։
«Առայժմ անհրաժեշտ է, որպեսզի Մոսկվայի իշխանությունները վերջնականապես հստակ նայեն գրաֆիկին։ Երբ նրանք կնշեն «Լուժնիկիի» շահագործման օրը, այդ ժամանակ կխոսենք մարզադաշտում կայանալիք իրադարձությունների մասին։ Եթե խոսենք ֆուտբոլային լուրջ իրադարձությունների մասին, ապա ֆուտբոլը շատ կանոնակարգված է։
Կան օրեր, երբ ազգային թիմերը կարող են խաղեր անցկացնել։ Ընդամենը 10 խաղ՝ մեկ տարում։ Այդ օրերը հայտնի են։ Եթե ուզում ենք, պետք է տեղավորվենք այդ օրերի մեջ։ Տեսնենք, թե երբ կավարտվի «Լուժնիկիի» վերականգնումը։ Մենք ուզում էինք այն հանձնել հունիսին, սակայն դա կախված է Մոսկվայի կառավարությունից։ Սկզբունքորեն դեռ շատ ժամանակ կա։ Նրանք պատրաստվում են աշխարհի առաջնությանը»,- Մուտկոյի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։