Տեսախցիկների հարցով ՀԱԿ-ը տվել է համաձայնությունը, և պայմանագիրը կստորագրվի
Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցով Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը տվել է համաձայնությունը 765-ից ավելի ընտրող ունեցող 1500 ընտրատեղամասերում տեսախցիկներ դնելու մասին միջկուսակցական հանձնաժողովում քննարկված առաջարկին։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի դաշնակցական անդամ Համլետ Աբրահամյանը։
Նշենք, որ երեկ երեկոյան, ինչպես մեզ էր փոխանցել Աբրահամյանը, հանձնաժողովի նիստում ՀԱԿ-ը համաձաւյնություն չէր տվել և ասել էր, որ վերջնական պատասխան կտան քննարկելուց հետո։
«Երեկ գիշերը ՀԱԿ- ներկայացուցիչը տվել է համաձայնությունը հանձնաժողովում քննարկված առաջարկի վերաբերյալ, և առաջիկա օրերին կստորագրվի համապատասախան պայմանագիրը», -ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ դեռ փաստաթղթային որոշ խնդիրներ կան լուծելիք։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նույն հանձնաժողովը որոշել էր, որ տեսախցիկներ կտեղադրվեն ոչ թե գոյություն ունեցող 2000 ընտրատեղամասերում, այլ 1500-ում։ Տեսախցիկների գնման մրցույթում հաղթած «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն՝ Եվրոպական Միության կողմից, իսկ մնացածը՝ պետության։
1500 տեղամասում տեղադրվելու է 1-ական տեսախցիկ, մինչդեռ նախկինում քննարկվում էր 2 տեսախցիկ տեղադրելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան