ՀՀԿ-ից հեռացողների դեմ գործի կդրվի կոմպրոմատների թղթապանակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք, հատկապես նրանց, ովքեր այս ընտրություններում կարող են ձայն բերել իշխանությունների համար:
Այդ մասսայի հեռացումը վիժեցնելու նպատակով հրահանգված է անգամ գործի դնել կոմպրոմատների թղթապանակը: Ու չի բացառվում, որ հենց այս պատճառով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չհրապարակի ՀՀԿ-ից հեռանալու իր որոշման մասին և որդու` Դավիթ Սեդրակյանի՝ «Ծառուկյան» դաշինքով առաջադրման դեռ օդից կախված որոշումը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալուց հետո խոսվում էր, որ այդ կուսակցությանն իրենց անդամակցությունը կդադարեցնեն նաև Մհեր Սեդրակյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և էլի մի շարք ՀՀԿ-ականներ: Բայց գործընթացը դանդաղում է:
Երեկ էլ ԲՀԿ-ից հեռացավ Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Նրանք բոլորը մտավախություն ունեն, որ «պետության դեմ պայքարում» չեն հաղթի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա