Հովիկ Աբրահամյանի որդին հրաժեշտ կտա պաշտոնին. «Ժամանակ»
Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները: Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել: Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արևշատ և Դիտակ համայքների ղեկավարները, ովքեր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն:
«Նշենք, սակայն, որ Արգամ Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնից հեռանալով չի զրկվելու դիրքից: Նրա աները՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է փեսային իր ցուցակով ԱԺ տանել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին