Մարադոնա. «Իկարդին պատասխան կտա իր արարքի համար»
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային զայրացրել է այն, թե «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ինչպես է վարվել «Տորինոյի» ֆուտբոլիստ Մաքսի Լոպեսի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Իկարդին դավաճան է: Նա կարող էր դառնալ լավ ֆուտբոլիստ, սակայն Բատիստուտան նրանից 10 անգամ հզոր է: Իկարդին կարող է իր լավագույն ընկերոջն ընթրիքի հրավիրել, հետո ամուսնանալ նրա ընկերուհու հետ: Նա պատասխան կտա իր արարքի համար»,- ասել է Մարադոնան:
Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին ամուսնացել է Վանդա Նարայի հետ, ով նախկինում հանդիպում էր Մաքսի Լոպեսի հետ: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում, A սերիայում Իկարդին մասնակցել է 22 հանդիպման` դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: