Ավստրիայում պատրաստվում են արգելել փարանջան և նիկաբը
Ավստրիայի խորհրդարանն այսօր քննարկելու է կառավարության ներկայացրած օրինագիծը, որի համաձայն ամբողջությամբ արգելվելու է հասարակական վայրերում կրել մահմեդական կանանց գլխաշոր, որն ամբողջությամբ փակում է դեմքը՝ փարանջա և նիկաբ:
Եվրանյուզը գրում է, որ նախագիծն առաջացրել է քննադատության ալիք, բայց նախարարները վստահ են, որ նման հանդերձանքը կոպտորեն հակասում է եվրոպական բաց հասարակության սկզբունքին:
«Մենք հավանության ենք արժանացրել օրինագիծը, որով արգելվելու է բոլոր տիպի մահմեդական հագուստները, որոնք փակում են դեպքը: Դա հեշտ որոշում չէր: Եղել են և դեմ, և կողմ ձայներ»,- ասել է Ավստրիայի կանցլերը: