Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի հաշվառումից կհանվի
Հանրապետական կուսակցությունն այսօր պաշտոնապես ստացել է ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիմումը։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը։
«Դիմումն այսօր ստացել ենք պարոն Աբրահամյանից։ Նա դիմումում նշել է, որ հունվարի 25-ից ինքը դուրս է եկել կուսակցությունից», -փոխանցեց պարոն Թադևոսյանը։
Նա տեղեկացրեց, որ դիմումը կներկայացվի ղեկավարությանը և կընդունվի ի գիտություն, ու Աբրահամյանը կհանվի կուսակցության հաշվառումից։