ԵԽԽՎ-ն հաստատել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության կազմը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն հաստատել է 2017թ․-ի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության կազմը։
ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար է նշանակվել Շվեյցարիայի պատվիրակության անդամ Լիլիան Մորի Պասկիեն։
Կազմվել է ժամանակավոր հանձնաժողով, որում ընդգրկված են ԵԽԽՎ բոլոր խմբերից ներկայացուցիչներ․ ԵԺԿ՝ 11, Սոցիալիստներ՝ 10, Լիբերալներ՝ 4, Պահպանողականներ՝ 4, Միացյալ ձախեր՝ 1 ներկայացուցիչ, ինչպես նաև Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպե Գալատին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին