Եղանակի պատճառով չեն գործում Բաթումիի օդանավակայանն ու նավահանգիստը
Վատ եղանակի հետևանքով Վրաստանի արևմտյան մասում խնդիրներ են առաջացել: Աջարիայում մոտ 5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Վրացական լրատվամիջոցի հաղորդմամբ, տեխնիկական խմբերն աշխատում են արտակարգ ռեժիմով:
Եղանակի ու առատ ձյան հետևանքով արդեն երեք օր չի գործում Բաթումիի միջազգային օդանավակայանը, երկու օր է՝ նավեր չի ընդունում նաև նավահանգիստը:
Ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքները քաղաքի փողոցներում շարունակվում են, աշխատում է հատուկ տեխնիկա, ձյան մաքրման աշխատանքներում ներգրավել է մոտ 50 մարզիկ: Ծովափնյա Քոբուլեթի բնակավայրում ևս ձյունը խնդիրներ է առաջացրել:
Եղանակի պատճառով դպրոցներում ուսումնական պրոցեսը կասեցվել է, չեն գործում նաև մանկապարտեզները: