Օբաման աջակցում է Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ակցիաներին
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որում պաշտպանել է պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ակցիաները:
«Վտանգված են ամերիկյան արժեքները»,-ընդգծել է նա։
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ նախկին նախագահի խոսքը նախօրեին տարածել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լյուիսը:
Նրա խոսքով՝ Օբաման «ոգևորված Է ամբողջ երկրում հասարակական կյանքին մարդկանց ներգրավվածության մակարդակից»:
«Մարդիկ սահմանադրական իրավունքից բխող իրենց գործողություններով անում են այնպես, որ իշխանության ներկայացուցիչներն լսեն իրենց, դա հենց այն է, ինչը մենք ակնկալում ենք տեսնել, երբ վիճարկվում են ամերիկայն արժեքները»,-ԱՄՆ-ի նախկին նախագահի խոսքը մեջբերել է Լյուիսը:
Մեկնաբանելով միգրացիոն քաղաքականությունը խստացնելու վերաբերյալ Թրամփի ստորագրած հրամանագիրը, Լյուիսը նշել Է, որ Օբաման «կտրականապես համաձայն չէ կրոնական սկզբունքով մարդկանց նկատմամբ խտրական մոտեցմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայում Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն չեղարկել Թրամփի այցը
- ԱՄՆ-ում բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում միգրացիոն քաղաքականության խստացման դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին