Մոտենում է ՀՀ-ԵՄ բանակցությունների եզրափակիչ փուլը
«Կարծում եմ՝ մոտ ապագայում հնարավորություն կունենանք արդեն հայտարարել, որ մենք եզրափակում ենք Հայաստան-Եվրամիություն բանակցությունների գործընթացը»,- 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսիսում ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա հիշեցրեց, որ Եվրամիության հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2015 թվականի դեկտեմբերին, այս տարվա փետրվարի ընթացքում կկայանա բանակցությունների 9-րդ փուլը:
«Կարծում եմ՝ մոտենում ենք եզրափակիչ փուլին, որովհետև համարյա համաձայնեցված են համաձայնագրում ընդգրկված թե քաղաքական, թե տնտեսական բոլոր դրույթների, գլուխների մեծ մասը: Մոտակա օրերին Եվրամիությունից Հայաստանում սպասվում է բավականին կարևոր պատվիրակություն, որի մեջ ընդգրված են նաև այս փաստաթղթի բանակցողները: Կարծում եմ՝ հնարավորություն կտա մեզ որոշ ճշգրտումներ անել բանակցային գործընթացում»,- ասաց Է.Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին թե արդյո՞ք ԵԱՏՄ անդամակցությունը չի կաշկանդում Հայաստանին այլ տնտեսական միավորումների հետ համագործակցության հարցում, Է. Նալբանդյանն ասաց. «Մենք հայտարարել էինք, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի նշանակում, որ մենք նվազեցնելու ենք մեր ներգրավածությունը, համագործակցությունն այլ կառույցների, երկրների հետ: Օրինակ, անդամակցությունից հետո մենք ԱՄՆ-ի հետ կնքեցինք առևտրի, ներդրումների համապարփակ կարևորագույն համաձայնագիր, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ԱՄՆ –ն Հայաստանում կատարեց ամենամեծ ներդրումը:
Բանակցություններ սկսվեցին Եվրամիության հետ, և ոչ միայն մենք, նա Բրյուսելից են ասում, որ դրանք արդյունավետ են, նաև ոլորտային, տնտեսական համագործակացության ուղղություններով: ԵԱՏՄ անդմակցությունից հետո կայացավ Հայաստանի նախագահի պետական այցը Չինաստան, ինչից հետո բավական մեծ զարգացում ունենք Չինաստանի հետ հարաբերություններում: Հայաստանը կողմնակից է փոխգործակցության զարգացմանը բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգիռ են, և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳ նախարարը չմեկնաբանեց Թրամփի՝ փախստականների վերաբերյալ որդեգրած քաղաքականությունը
- Չնայած Ադրբեջանի բոլոր վայնասուններին, ԼՂՀ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գնում. Է.Նալբանդյան
- Նալբանդյան. ՀՀ նախագահն 18 օտարերկրյա այց է կատարել, Հայաստան է եկել 8 պետության ղեկավար
- «Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպումներից, բայց չգիտենք, ինչ խաղեր կտա Ադրբեջանը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան